Կրեմլի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտնել է, որ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի միջև բանակցության ժամանակ քննարկվել է ռուսական ավիացիայի և սիրիական ցամաքային ուժերի փոխհամագործակցության հարցը:
Lenta.ru-ի փոխանցմամբ` Իվանովը չի բացառել նաև, որ գործիչները խոսել են Սիրիայում գալիք քաղաքական կարգավորման մասին:
Բացի այդ, Իվանովը խոսել է նաև Սիրիայում ցամաքային հակաահաբեկչական գործողություններին մասնակցող կազմի մասին:
«Դա պետք է լինի սիրիական բանակը, քուրդ աշխարհազորայինները, և ամեն ինչ կախված է փոխհամագործակցության մակարդակից: Առանց ցամաքային գործողության, որքան էլ ավիահարվածներ հասցվեն, հաջողության չես հասնի», - ասել է Իվանովը: