Կարևոր իրադարձություններ

«Վանաձոր-Քիմպրոմի» աշխատողների աշխատավարձի պարտքը կմարվի մինչև դեկտեմբերի 15-ը

22 Հոկտեմբեր, 2015 21:22
«Վանաձոր-Քիմպրոմի» աշխատողների աշխատավարձի պարտքը կմարվի մինչև դեկտեմբերի 15-ը

Հանրապետության նախագահի հանձնարարությամբ` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը «Վանաձոր-Քիմպրոմի» բաժնետերերի հետ սկսել է միջոցներ ձեռնարկել ձեռնարկության աշխատողների աշխատավարձերի կուտակված պարտքերը մարելու ուղղությամբ։ Ինչպես հայտնեցին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից, ընկերությունը հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատավարձերի գծով ունի չվճարված 10 ամսվա պարտք, որը կազմում է ընդհանուր առմամբ 337,1 մլն դրամ։ Աշխատավարձի երկու ամսվա պարտքի մարման ֆինանսական խնդիրը լուծված է, և վճարումները կատարված են։ Դա հնարավոր է դարձել ձեռնարկության մնացորդային ապրանքային միջոցների վաճառքից գոյացած գումարների հաշվին։ Աշխատավարձի մնացած պարտքը կմարվի մինչև դեկտեմբերի 15-ը։ Այդ ընթացքում կիրականացվեն համապատասխան ուսումնասիրություններ «Վանաձոր-Քիմպրոմի» վերաբերյալ և կնախապատրաստվեն առաջարկություններ՝ կառավարություն ներկայացնելու նպատակով։

 

Լրահոս

Դիտել ավելին