Կարևոր իրադարձություններ

Հրացան և փամփուշտներ՝ Միչուրինի փողոցում

22 Հոկտեմբեր, 2015 21:05
Հրացան և փամփուշտներ՝ Միչուրինի փողոցում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Միչուրինի փողոցի հետնամասում` աղբամանի մոտ, զենք է թողել: 

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 16 մմ տրամաչափի, երկփողանի, կարճեցված փողով և խզակոթով հրացան և 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի 2 փամփուշտ:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին