Կարևոր իրադարձություններ

Լուսանկարչուհին անօթևան մարդկանց մասին ֆոտոնախագիծ է իրականացրել և պատահաբար հայտնաբերել հորը (լուսանկարներ)

22 Հոկտեմբեր, 2015 20:33
Լուսանկարչուհին անօթևան մարդկանց մասին ֆոտոնախագիծ է իրականացրել և պատահաբար հայտնաբերել հորը (լուսանկարներ)

Հոնոլուլուում (Հավայան կղզիներ) բնակվող Դայանա Քիմը հետաքրքիր ֆոտոնախագիծ է իրականացրել, որի շրջանակներում նա լուսանկարել է անօթևան մարդկանց՝ փորձելով պատմել նրանց կյանքի մասին, գրում է featureshoot.com-ը։

Քիմը լուսանկարներ անելու ժամանակ պատահաբար գտել է իր հորը, ով տարիներ առաջ հեռացել է ընտանիքից, և նրա մասին ոչ մի տեղեկություն ընտանիքը չի ունեցել։

Քիմը հորը գտել է ստվարաթղթի կտորներից փոքրիկ տնակի մեջ՝ անխնամ և դժբախտ վիճակում։

Diana_Kim_03Diana_Kim_04

Լուսանկարչի հայրը լքել է ընտանիքը, երբ Քիմը դեռ փոքր է եղել։ Նրա հայրը շիզոֆրենիա է ունեցել, որը տարիների ընթացքում խորացել է և նրան անճանաչելի դարձրել։

Նրա հայրն այնքան վատ վիճակում է եղել, որ չի խոսել, չի շարժվել։ Ամիսներ շարունակ Քիմն աշխատանքից հետո գնացել է հորն այցելության, սակայն հայրն այդպես էլ նրան չի ճանաչել։

2014-ին Քիմը կարողացել է օգնել հորը բուժում ստանալու և վերականգնվելու հարցում։ Այժմ նրանք միասին են։

Diana_Kim_06

Diana_Kim_07Diana_Kim_09Diana_Kim_08

Քիմը պատմել է, որ շատ հուզիչ է այն հանգամանքը, որ հենց հայրն է իր մեջ փոքր տարիքում լուսանկարչության հանդեպ սեր սերմանել, իսկ արդյունքում նա գտել է հորը ֆոտոնախագծի շնորհիվ։

Աղջիկը հիմնել է The Homeless Paradise բարեգործական կազմակերպությունը, որն օգնում է անօթևան մարդկանց նոր կյանք սկսելու, իրենց ապրած կյանքի և դժվարությունների մասին պատմելու հարցում։

Diana_Kim_01Diana_Kim_11Diana_Kim

 

Լրահոս

Դիտել ավելին