Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը խաբել է Ռուսաստանին ու համայն աշխարհին՝ խոսելով Իրանի միջուկային սպառնալիքի մասին.Պուտին

22 Հոկտեմբեր, 2015 20:14
ԱՄՆ-ը խաբել է Ռուսաստանին ու համայն աշխարհին՝ խոսելով Իրանի միջուկային սպառնալիքի մասին.Պուտին

ԱՄՆ-ը խաբել է Ռուսաստանին ու համայն աշխարհին՝ խոսելով Իրանի միջուկային սպառնալիքի մասին։

«Օրեր առաջ Եվրոպայում անցկացվեցին ԱՄՆ ՀՀՊ համակարգի առաջին փորձարկումները։ Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է,որ մենք, երբ վիճում էինք մեր ամերիկացի գործընկերների հետ, ճիշտ էինք։ Ռուսաստանն ի սկզբանե ճիշտ է եղել, որ ԱՄՆ ՀՀՊ համակարգի նպատակը եղել է ռազմավարական հավասարակշռության խախտումը և սեփական կամքը բոլորին թելադրելու համար հնարավորություն ստեղծելը։ Մեզ, և ընդհանրապես համայն աշխարհին հերթական անգամ գցել են մոլորության մեջ։ Այլ կերպ ասած՝ խաբել են։
Իրանի միջուկային ծրագրի խնդիրը լուծված է։ Իրանից որևէ սպառնալիք չի եղել և չկա։ ՀՀՊ տեղակայելու համար ԱՄՆ-ի դրդապատճառը վերացել է։ Մենք կարող ենք սպասել, որ ՀՀՊ-ի զարգացման համակարգը դադարեցվի»,- ասել է Պուտինը։

 

Լրահոս

Դիտել ավելին