Կարևոր իրադարձություններ

Հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3.7%-ով

22 Հոկտեմբեր, 2015 20:27
Հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3.7%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3.7%-ով։ Միաժամանակ, սեպտեմբեր ամսվա ՏԱՑ-ը օգոստոսի նկատմամբ կազմել է 9.8%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ սեպտեմբերի համեմատ՝ 2.2%:

Ըստ ԱՎԾ-ի՝ առավելագույն աճը նշված ժամանակահատվածում գրանցվել է գյուղատնտեսության ոլորտում: Մասնավորապես, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-սեպտեմբերին ավելացել է 11.3%-ով, իսկ ամսական կտրվածքով աճը կազմել է 48.5%:

Ինչ վերաբերում է արդյունաբերական արտադրանքի ծավալին, ապա այն հունվար-սեպտեմբերին աճել է 4.8%-ով, օգոստոսի համեմատ՝ 5.2%-ով, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 5.6%-ով:

Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են 5.7%-ով, իսկ հունվար-սեպտեմբերի համեմատ՝ 3.8%-ով:

Ինչ վերաբերում է շինարարության ոլորտին, ապա հունվար-սեպտեմբերին ոլորտում գրանցվել է 0.1%-ի աճ, իսկ ամսական կտրվածքով՝ 18.8%-ի աճ, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գրանցվել է 0.5%-ի անկում:

Ըստ ԱՎԾ-ի` առևտրաշրջանառության ծավալները այս տարվա հունվար-սեպտեմբերի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 5.6%-ով, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 10.9%-ով:

Հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2.2%-ի աճ է գրանցվել ծառայությունների ոլորտում, տարեկան կտրվածքով աճը կազմել է 4.1%, ամսական կտրվածքով՝ 7%:

Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա, ըստ ԱՎԾ-ի` հունվար-սեպտեմբերին գներն աճել են 4.7%-ով, մեկ տարում՝ 3.3 %-ով, իսկ օգոստոսի համեմատ՝ 0.1%-ով:

ԱՎԾ-ի տվյալներով՝ հունվար-սեպտեմբերին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 9.7 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 7.2%: Պետական համակարգում միջին աշխատավարձը աճել է 11.8%` կազմելով է 161.7 հազար դրամ: Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա այստեղ աճը կազմել է 7.4%՝ հասնելով 209 հազար դրամի:

 

Լրահոս

Դիտել ավելին