Կարևոր իրադարձություններ

Իրաքյան ուժերն ազատագրել են Բայջի քաղաքը

22 Հոկտեմբեր, 2015 19:33
Իրաքյան ուժերն ազատագրել են Բայջի քաղաքը

Իրաքյան ուժերն ամբողջովին վերահսկողություն են հաստատել Բայջի քաղաքի և դրա ծայրամասերի վրա:

Ինչպես հաղորդում է arabic.rt.com կայքը, այս մասին հոկտեմբերի 22-ին հայտարարել են իրաքյան միասնական ուժերը` ավելացնելով, որ իրենց հաջողվել է այնտեղ վերահսկողություն հաստա տել «Իսլամական պետության» փախուստից հետո: Բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել:

Աղբյուրը տեղեկացնում է, որ ԻՊ-ի ահաբեկիչների զանգվածային գերեզմաններ են հայտնաբերվել Ասրի Շիմալի շրջանում, որը գտնվում է Բայջի քաղաքի հյուսիսում: Գերեզմանը հայտնաբերվել է իրաքյան ուժերի կողմից քաղաքի ազատագրումից հետո: Հայտնաբերվել են 19 գերեզմաններ, որտեղ նավազագույնը 365 ահաբեկիչներ են թաղվել:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ իրաքյան միասնական ուժերը լայնամասշտաբ ռազմական գործողություններ են սկսկել ԻՊ-ի դեմ Սալահ ադ Դին նահանգում:

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանո ւմը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրների զինյալներ:

 

Լրահոս

Դիտել ավելին