Կարևոր իրադարձություններ

Քլոյե Քարդաշյանն ու Լամար Օդոմը դատարանից հետ են վերցրել ամուսնալուծության դիմումը

22 Հոկտեմբեր, 2015 19:27
Քլոյե Քարդաշյանն ու Լամար Օդոմը դատարանից հետ են վերցրել ամուսնալուծության դիմումը

Ռեալիթի շոուի աստղ Քլոյե Քարդաշյանն ու Բասկետբոլի ազգային ասոցիացիայի նախկին բասկետբոլիստ Լամար Օդոմը դատարանից հետ են վերցրել ամուսնալուծության դիմումը, քանի որ ցանկանում են իրենց ամուսնությանը երկրորդ շանս տալ: Այս մասին հաղորդում է TMZ-ը:

Համաձայն աղբյուրի՝ Քարդաշյանի փաստաբան Լարա Ուոսերը հոկտեմբերի 21-ի առավոտյան գնացել է դատարան՝ ամուսնալուծության դիմումը հետ վերցնելու: Ուոսերի միջնորդությունը բավարարվել է, և այժմ դիմումը չի քննվի դատարանի կողմից:

Քլոյեն ամուսնալուծության դիմում է ներկայացրել 2013-ի դեկտեմբերին, սակայն մեկուկես տարի նա փորձել է Լամարին վերականգնողական կլինիկա տանել: Այս ամառ նա հանձնվեց, սակայն նորից պատրաստ է ամուսնու հետ լինել:

Ներկայումս նա Օդոմի կողքին է և պատրաստ է նրա հետ լինել վերականգնողական ողջ ընթացքոմ:

 

Լրահոս

Դիտել ավելին