Կարևոր իրադարձություններ

Արա Աբրահամյանը ներդաշնակ կդիտվի Գալուստ Սահակյանի, գեներալներ Մանվելի ու Սեյրանի, Շմայսի կողքին.Ա. Կիվիրյան

22 Հոկտեմբեր, 2015 18:40
Արա Աբրահամյանը ներդաշնակ կդիտվի Գալուստ Սահակյանի, գեներալներ Մանվելի ու Սեյրանի, Շմայսի կողքին.Ա. Կիվիրյան

Shabat.am-ի զրուցակիցն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը

-Պարոն Կիվիրյան, Ռուսաստանի հայերի միության նախագահի՝ քաղաքականություն մտնելու հայտարարությունը բավականին աղմկալի ստացվեց: Ինչ կարծիք ունեք այս մասին: Ինչպե՞ս եք գնահատում նրա հայտարարությունը, ըստ Ձեզ սա Ռուսաստանի նոր ներխուժո՞ւմն է Հայաստան: Ինչո՞ւ Ռուսաստանին այս փուլում պետք եղավ նման քայլ:

- Արա Աբրահամյանի հայտարարությունը Հայաստանում ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու մասին ոչ թե աղմկալի, այլ ավելի շատ զավեշտալի ստացվեց: Հայաստանի քաղաքական դաշտը վաղուց է վերածվել կրկեսի, և այնտեղ մեկ աճպարար ավել, մեկ աճպարար պակաս, որևէ դեր չունեն: Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի ներկայիս իշխանական խավը մեղմ ասած չի փայլում գրագիտությամբ, Արա Աբրահամյանը բավականին ներդաշնակ կդիտվի Հայոց բարձրագույն օրենսդիր մարմնի այնպիսի ռահվիրաների կողքին, ինչպիսիք են Գալուստ Սահակյանը, գեներալներ Մանվելն ու Սեյրանը, Շմայսը և այլոք:

Եվ այնպես էլ չի, որ Ռուսաստանը Արա Աբրահամյանով նոր ներխուժում է պատրաստում Հայաստան: Այդ ներխուժումն արդեն վաղուց է կատարվել ողջ ծավալով ու հաստատապես Հայաստանի ներկայիս ռեժիմը Արա Աբրահամյանից ավելի պակաս չի ծառայում Մոսկվայի շահերին: Արա Աբրահամյանի հայտարարությունը դա ավելի շատ այդ մարդու անձնական ամբիցիաներն են: Մարդը լեռնային գյուղից հասել է Երևան, հետո Մոսկվա, գումար վաստակել, իրեն հռչակել Ռուսաստանի հայության և համայն հայության նախագահ, Պուտինին է հանդիպել, իսկ հիմա էլ սիրտը ցանկանում է պարահանդեսի շարունակություն՝ փորձել «Հայաստանի փրկչի» լուսապսակը:

-Ներքաղաքական կյանքում նոր դասավորումներ են սպասվում, ի՞նչ ընթացք կարող է ստանալ այս ամենը սահմանադրանակ փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ:

- Նաև չմոռանանք, որ ինքը նոր չէ, որ փորձում է Հայաստանում զբաղվել հրապարակային քաղաքականությամբ՝ նախկինում էլ ինքը զբաղվել է այս կամ այն քաղաքական ուժի ֆինանասավորմամբ և հովանավորությամբ, սակայն այդ ուժերը չեն հաջողացրել մտնել Ազգային ժողով, չեն կարողացել հաղթահարել անգամ նվազագույն 5 տոկոսի շեմը, չնայած որ գործել են իշխանության «դաբրոյով»: Այնպես որ Արա Աբրահամյանի մուտքով հայաստանյան քաղաքականություն, գլոբալ առումով ոչինչ էլ չի փոխվի՝ ինքն ընդդիմություն չէ, որևէ վտանգ չի ներկայացնում իշխանությունների համար և մշտապես իր բոլոր քայլերը համաձայնեցնելու է ռեժիմի հետ, փորձելով այդ կերպ ապահովել իր փոքրիկ ցանկատարածքը հայոց քաղաքական թատերաբեմում:
Սակայն իշխանությունից դաբրո ունենալն ամենևին չի երաշխավորում, որ Արա Աբրահամյանի կողմից ստեղծված կամ ձեռք բերված քաղաքական ուժը կկարողանա ապագայում հայտնվել Հայաստանի նոր Ազգային ժողովում՝ Սահմանադրական փոփոխությունների անցկացման կապակցությամբ Սերժ Սարգսյանը այնքան «ըննդիմադիրների» է խոստումներ տվել, որ մեծ հարցական է, թե արդյոք այնտեղ անգամ փոքրիկ տեղ կհատկացվի Արա Աբրահամյանի հովանավորյալների համար, վերջիվերջո Հայաստանի օրենսդիր մարմինը անծայրածիր տակառ չի և այտեղ տեղերը խիստ սահմանափակ են անգամ յուրայինների համար:

-Արա Աբրահամյանի մուտքով քաղաքականություն, Հայաստանում ի՞նչ կարող է փոխվել:

-Արա Աբրահամյանի մուտքով հայաստանյան քաղաքականություն որոշակիորեն կշահի հասարակությունը՝ հաշվի առնելով նրա հայերեն և ռուսերեն լեզուների սպեցիֆիկ իմացությունը և մտքերի բարձրաձայնման խիստ յուրահատուկ առոգանությունը, ապա նրա ամեն ելույթ կապահովի հասարակության համար հումորային նորանոր լիցքեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին