Կարևոր իրադարձություններ

«Քեփլեր» հեռադիտակն օգնել Է հայտնաբերել սառչող աստղ, որը «կլանում» Է փոքր մոլորակը

22 Հոկտեմբեր, 2015 18:50
«Քեփլեր» հեռադիտակն օգնել Է հայտնաբերել սառչող աստղ, որը «կլանում» Է փոքր մոլորակը

NASA-ի «Քեփլեր» տիեզերական հեռադիտակն աստղագետներին օգնել Է անուղղակի ճանապարհով առաջին անգամ գրանցել սառչող աստղի (ճերմակ թզուկ) կողմից փոքր մոլորակի «կլանման» ընթացքը: Այդ բացահայտումը հաստատում Է ճերմակ թզուկների՝ իրենց արեգակնային համակարգի սահմաններում գտնվող փոքր երկնային մարմինների ոչնչացման կարողության վերաբերյալ տեսական ենթադրությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման գծով ազգային վարչությունը (NASA):

Դա տեղի Է ունենում Կույսի համաստեղությունում: «Մենք առաջին անգամ ենք դիտում, թե ինչպես Է փոքրիկ մոլորակն ինտենսիվ տիեզերական ձգողականության ազդեցության ներքո բաժանվում մասերի, գոլորշիանում եւ իր կառուցվածքի կարծր բեկորներ նետում իր աստղի մակերեույթի վրա»,-հայտարարել Է հետազոտության հեղինակ Էնդրյու Վանդենբուրգը՝ Քեմբրիջի (Մասաչուսեթսի նահանգ) Հարվարդի համալսարանին եւ Սմիթսոնյան ինստիտուտներին առընթեր Աստղաֆիզիկայի կենտրոնից: Նրա աշխատությունը հրապարակվել Է Nature գիտական հանդեսում:

Վանդենբուրգի գնահատմամբ՝ մոլորակը գտնվում Է իր լուսատուից 837 հազար կիլոմետր հեռավորության վրա: Եվ նրանից ընդամենը 4,5 ժամ Է պահանջվում, որպեսզի WD 1145+017 աստղի շուրջը մեկ պտույտ կատարի այդ մահացու պարի մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին