Կարևոր իրադարձություններ

Երևանի Վարդանանց փողոցից ավտոկռունկի միջոցով թիթեղյա տնակ են գողացել

22 Հոկտեմբեր, 2015 17:21
Երևանի Վարդանանց փողոցից ավտոկռունկի միջոցով թիթեղյա տնակ են գողացել

Ոստիկանության Տարոնի բաժնում hոկտեմբերի 21-ին, ժամը 19.00-ին 1960 թ. ծնված Աշոտ Ե.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 09.00-ից 18.30-ն ընկած ժամանակահատվածում, Վարդանանց թիվ 26 հասցեի իրեն պատկանող, չցանկապատված տարածքից գողացել են թիթեղյա տնակ` պատճառելով մոտ 400.000 դրամի նյութական վնաս:


Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, նույն օրը, ժամը 23.30-ին, պարզվել է, որ ժամը 17.30-ի սահմաններում 1955 թ. ծնված Էդվարդ Խ.-ն ներկայանալով տվյալ տնակի սեփականատեր և համաձայնության գալով «ԿամԱԶ-215» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդ, 1959 թ. ծնված Մուշեղ Մ.-ի և «ԶԻԼ» մակնիշի ավտոկռունկի վարորդ, 1960 թ. ծնված Մանվել Հ.-ի հետ` նրանց ավտոտրանսպորտային միջոցների օգտագործմամբ տնակը տեղափոխել է Մուշեղ Մ.-ի տան բակ:

Կատարվում է հետաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին