Կարևոր իրադարձություններ

Վրաստանի զինված ուժերը պատրաստ են անդամակցելու ՆԱՏՕ-ին

22 Հոկտեմբեր, 2015 17:16
Վրաստանի զինված ուժերը պատրաստ են անդամակցելու ՆԱՏՕ-ին

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հայտարարել է, որ Վրաստանի զինված ուժերը պատրաստ են ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Խիդաշելին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում գլխավորը ռազմական բաղադրիչն է, և ՆԱՏՕ-ի նախագծերում ու միջոցառումներում գերակայում է տվյալ ուղղությունը:

«Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը սկսել է ռազմական ուղղությամբ, և այսօր համագործակցությունն ամենալայն ձևաչափով իրականացվում է հենց այդ բաղադրիչով։ Ռազմական բաղադրիչը բնականաբար չի նախատեսում միայն զինված ուժեր, այն նախատեսում է ողջ պաշտպանական գերատեսչությունը, ռազմական-քաղաքացիական ու միջգերատեսչային հարաբերություններ։ Սակայն վերջին հաշվով ամեն ինչ կապված է անվտանգության ու ռազմական թեմատիկայի հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին