Կարևոր իրադարձություններ

Օրբելիի բնակարաններից մեկում հայտնաբերված 69-ամյա կնոջ դիակի վրա բռնության հետքեր չեն եղել

22 Հոկտեմբեր, 2015 16:46
Օրբելիի բնակարաններից մեկում հայտնաբերված 69-ամյա կնոջ դիակի վրա բռնության հետքեր չեն եղել

Երեւանի Օրբելի փողոցի բնակարաններից մեկում նախօրեին հայտնաբերված 69-ամյա Ի.Մալինովայի դիակի զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջից:

Երեւանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու կնոջ մահվան հանգամանքները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 21-ին, ժամը 17.57-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Օրբելի փողոցի թիվ 4 շենքի 79-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցի հատակին հայտնաբերել 1946թ. ծնված Ի. Մ.-ի դին:

 

Լրահոս

Դիտել ավելին