Կարևոր իրադարձություններ

Զենք-զինամթերք մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտ

22 Հոկտեմբեր, 2015 14:01
Զենք-զինամթերք մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտ

Ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժին ահազանգած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողնում մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի դռների մոտ տեղադրված աղբարկղի մեջ:
Նշված վայրում՝ պոլիէթիլենային պարկի մեջ, հայտնաբերվել է ականանետի 2 արկ` առանց պայթուցիչների, ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, 5,45 մմ տրամաչափի 18 և 7,62 մմ տրամաչափի 3 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին