Կարևոր իրադարձություններ

Քարդաշյաններն այդքան հայտնի չէին լինի, եթե Քիմը չձայնագրեր իր սիրով զբաղվելը. Էմբեր Ռոուզ (լուսանկարներ)

22 Հոկտեմբեր, 2015 13:26
Քարդաշյաններն այդքան հայտնի չէին լինի, եթե Քիմը չձայնագրեր իր սիրով զբաղվելը. Էմբեր Ռոուզ (լուսանկարներ)

Քանյե Ուեսթի նախկին սիրելի Էմբեր Ռոուզը կհայտնվի GQ ամսագրի նոր համարում: Համացանցում է հայտնվել Ռոուզի հարցազրույցից մի հատված, որտեղ նա անդրադարձել է Քիմ Քարդաշյանին: 

«Քարդաշյանների հետ ամբողջ «պատերազմը» սկսվեց, երբ ես Քլոեին ասացի. «ձեր քույր Քայլի Ջենները հաջողության է հասնում միայն նրա համար, որ  ժամանակին Քիմը տեսագրել է իր սեքսն ու այդպիսով հայտնի դարձրել ձեր ընտանիքը»: Սակայն եկեք չմոռանանք, թե ով ենք մենք, օրինակ ես չեմ մոռանում: Ես մերկապար եմ պարել 15 տարեկանից ու հավատացեք դա իմ կյանքի լավագույն ժամանակն էր: Ես չեմ ուզում, որ 15 տարեկան աղջիկները մերկապարով զվաղվեն, բայց իմ փորձառության մասին ես չեմ զղջում»,- անկեղծացել է Էմբեր Ռոուզը:

«Ինչ վերաբերում է Քիմին, կարծում եմ նա սիրում էր Քանիեյին:Նա ինձանից իհարկե լավը չէ, բոլորս էլ մեր թերություններն ունենք ու պահարանում պահված մեր կմախքները»,- վերջում շեշտել է Էմբերը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին