Կարևոր իրադարձություններ

Կարգավորիչ գիլյոտինը շարունակում է կրճատումներն ու պարզեցումները

22 Հոկտեմբեր, 2015 13:27
Կարգավորիչ գիլյոտինը շարունակում է կրճատումներն ու պարզեցումները

Կառավարության նիստում հավանության են արժանացել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի մի շարք առաջարկներ, որոնք վերաբերում են պետական և ծառայողական գաղտնիք պարունակող գյուտերի, արդյունաբերական նմուշների գաղտնիության աստիճանի որոշմանը: Մասնավորապես, առաջարկվել է կրճատել իրավասու մարմնի կողմից տրվող գրավոր եզրակացության, արդյունաբերական սեփականության օբյեկտի գաղտնազերծման դեպքում այդ մասին իրավատիրոջը ծանուցելու ժամկետները, ինչպես նաեւ սահմանել Մտավոր սեփականության գործակալության կողմից պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների առկայության ստուգման ժամկետ՝ հայտը ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում:
Տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման նպատակով կենտրոնը ուսումնասիրել է ձեռնարկատիրական ոլորտը կարգավորող իրավական ակտերի շրջանակը, դրանցում առկա բիզնես գործընթացները: Ըստ այդմ, առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել 2002թ.-ի դեկտեմբերի 5-ի «Բորսային (ոչ ֆոնդային) առևտրի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը և բորսային (ոչ ֆոնդային) առևտրի կազմակերպման գործունեության լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշումը, քանի որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում 2005թ.-ին կատարված փոփոխությունների արդյունքում նման լիցենզիա չի նախատեսվում:

 

Լրահոս

Դիտել ավելին