Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    525,5
    530

  • EUR

    634,5
    646,5

  • RUB

    6,99
    7,21

Կարևոր իրադարձություններ

Գալուստ Սահակյանը հանդիպել է Սիրիայի խորհրդարանի ղեկավարի հետ

22 Հոկտեմբեր, 2015 13:19
Գալուստ Սահակյանը հանդիպել է Սիրիայի խորհրդարանի ղեկավարի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Ժնևում հանդիպել է Սիրիայի խորհրդարանի ղեկավար Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում:

Ողջունելով Սիրիայի խորհրդարանի ղեկավարին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ ցավ է ապրում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ:

«Մենք Սիրիայի հետ ավելի քան բարեկամներ ենք: Մենք երբեք չենք մոռանում, որ Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին ջերմությամբ ընդունել են Սիրիայում և ապրելու համար անհրաժեշտ պայմաններ ապահովել»,-իր խոսքում նշել է Գալուստ Սահակյանը:

Խոսելով հայ-սիրիական խորհրդարանական փոխգործակցության մասին՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները պարբերաբար այցելում են Սիրիա, տեղում ծանոթանում իրավիճակին և մանրամասն տեղեկություններ հաղորդում իրեն: Գալուստ Սահակյանը նկատել է նաև, որ թե Հայոց ցեղասպանության և թե աշխարհի մյուս ցեղասպանությունների լիարժեք դատապարտման բացակայության պատճառներից մեկն այն է, որ այսօր էլ աշխարհում առկա են ցեղասպանության հատկանիշներով պատերազմներ և այլ երևույթներ:

Խոսելով Սիրիայի հետ բազմակողմ համագործակցության մասին՝ խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը վստահեցրել է, որ ՀՀ խորհրդարանականները բոլոր միջազգային հարթակներում կշարունակեն լինել եղբայրական Սիրիայի կողքին:

Սիրիայի խորհրդարանի ղեկավարը Գալուստ Սահակյանին հրավիրել է Սիրիա:

Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել. «Ռուս-սիրիական դաշինքն արդեն լուրջ հաջողություններ է գրանցել: Շնորհակալ ենք մեր կողքին լինելու, մեզ աջակցելու համար և խնդրում եմ Սիրիայի Նախագահ Բաշար ալ-Ասադի շնորհակալությունը փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին»:


Խոսելով Միջխորհրդարանական միության վեհաժողովի աշխատանքների մասին՝ Սիրիայի խորհրդարանի ղեկավարը ցավով նշել է, որ միջազգային հանրության կողմից իրենց նկատմամբ կիրառվում են երկակի ստանդարտներ:

Լրահոս

Դիտել ավելին