Կարևոր իրադարձություններ

Մեկ օրում Սլովենիա է ժամանել 12.6 հազար ներգաղթյալ

22 Հոկտեմբեր, 2015 13:01
Մեկ օրում Սլովենիա է ժամանել 12.6 հազար ներգաղթյալ

Մեկ օրում (չորեքշաբթի առավոտից մինչև հինգշաբթի առավոտ) Սլովենիայի տարածք ոտք է դրել ավելի քան 12.6 հազար ներգաղթյալ։ Այս մասին հայտնել են երկրի ոստիկանությունում՝ փոխանցում է France-Presse գործակալությունը։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ ներգաղթյալների նման թվի հոսքը ռեկորդային է, որը գերազանցում է նույնիսկ այն ցուցանիշները, որոնք գրանցվել էին Հունգարիայում միգրացիոն ճգնաժամի ամենաթեժ պահին։

Նախկին ռեկորդը սահմանվել էր սեպտեմբերի 23-ին. այդ ժամանակ մեկ օրում Հունգարիայի տարածք էր ժամանել մոտ 10 հազար մարդ։

 

Լրահոս

Դիտել ավելին