Կարևոր իրադարձություններ

Էջմիածնի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերեցին ավազակային հարձակում կատարողներին, հանցագործության գործիք դանակները, զուգագուլպաներն ու տուժածի բջջային հեռախոսը

22 Հոկտեմբեր, 2015 12:51
Էջմիածնի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերեցին ավազակային հարձակում կատարողներին, հանցագործության գործիք դանակները, զուգագուլպաներն ու տուժածի բջջային հեռախոսը

Shamshyan.com-ը գրում է. Այսօր` հոկտեմբերի 22-ին, ոստիկանության Արմավիրի վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, տաք հետքերով բացահայտել են հոկտեմբերի 21-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակումը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկվել Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի 7 շենքի բնակիչ, 24-ամյա Գևորգ Շահբազյանը և Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչ, 22-ամյա Սամվել Մարգարյանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին Վաղարշապատի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի, Վաղարշաապի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի և ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի տեղակալ Գագիկ Գաբրիելյանի գլխավորությամբ ընթերականների և քննիչ Ավետիք Կարապետյանի հետ միասին Վաղարշապատի ոստիկանությունից Զորավար Անդրանիկի փողոց տեղափոխեցին Գ. Շահբազյանին:

Վերջինս ոստիկաններին և քննիչներին մատնացույց արեց այն վայրը, որտեղ իր ընկերոջ հետ ավազակային հարձակում կատարելուց հետո շպրտել էր կանացի սև զուգագուլպաները, որոնցից մեկի վրա անցքեր կային, հանցագործության գործիք խոհանոցային դանակը, որի վրա հայտնաբերվել են արյան հետքեր, որը հանցագործությունը կատարելուց առաջ նա գնել էր խանութից և այն դանակը, որը պատկանել է տուժողին` Սամվել Սողբատյանին: Հայտնաբերվել է նաև Nokia տեսակի բջջային հեռախոսը: Տուժածի հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Չեինք հավատում, որ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով կբացահայտեին հանցագործությունը, թե չէ սաղ հարևաններով մեկս մեկիս վրա էինք կասկածում:

Հիմա արդեն հանգիստ ենք, քանի որ ստահակները հայտնաբերվել են, իսկ Գևորգին Բագրատաշենի անցակետիից բռնել են էջմիածնի ոստիկանները, քննիչները, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցների, մասնավորապես, հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ»: 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին