Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ ինքը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցությունների ընթացքում քննարկել են Ռուսաստանի հետ էներգետիկ հարվածների դադարեցման հարցը։
Նա հայտնել է, որ Ուկրաինան կպատրաստի այն օբյեկտների ցանկը, որոնք կարող են ներառվել ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված մասնակի հրադադարի շրջանակում։
Այդ ցանկում, ըստ նրա, կարող են ընդգրկվել ոչ միայն էներգետիկ օբյեկտները, այլ նաև երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքները։