Կարևոր իրադարձություններ

Մշակույթը և ժողովրդավարությունն են Հայաստանը կապում ԵՄ-ի հետ. Սիսակ Գաբրիելյանը՝ Գերմանիայի դեսպանին

17 Մարտ, 2025 18:38
Մշակույթը և ժողովրդավարությունն են Հայաստանը կապում ԵՄ-ի հետ. Սիսակ Գաբրիելյանը՝ Գերմանիայի դեսպանին

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը մարտի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին:

Ողջունելով դեսպանին՝ Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է  կրթության ու գիտության ոլորտներում Հայաստանի և Գերմանիայի համագործակցությանը, ընդգծել մշակութային կապերի ամրապնդման անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի և ծրագրերի:

Հանձնաժողովի նախագահը կարևորել է փորձի փոխանակումն ու սերտացումը հատկապես բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ոլորտներում: «Նշված երկու ոլորտները մեր հանձնաժողովի առաջնահերթություններն են, և ուրախ կլինեմ, որ նաև դեսպանի աջակցությամբ այս ոլորտներում մեր համագործակցությունն էլ ավելի սերտացնենք, քանի որ այս ոլորտներում գերմանական փորձից շատ բան ունենք վերցնելու»,- ասել է հանձնաժողովի նախագահը:

Դեսպանի առաջարկով Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքին, այդ հարցում հայկական սփյուռքի դերակատարությանը: «Մշակույթը և ժողովրդավարությունն են, որ հայ ժողովրդին և Հայաստանը կապում են Եվրամիության հետ: Ցավոք, տնտեսական ոլորտում դեռ մեր ցանկացած համագործակցությունը չունենք»,- մասնավորապես ասել է Սիսակ Գաբրիելյանը:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև ՀՀ քաղաքացիներին տրամադրվող  վիզաների՝ կարճաժամկետ լինելու հանգամանքին, ինչը հերթերի պատճառ է դառնում:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում գերմանական մշակույթի օրեր և Գերմանիայում՝ հայկական մշակույթի օրեր անցկացնելու հարցը, ինչը երկուստեք կարևորվել է մշակութային համագործակցության տեսանկյունից:

 

Լրահոս

Դիտել ավելին