Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը

17 Մարտ, 2025 16:30
Հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը

Մարտի 15-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Թամանյան փողոցի 17 հասցեում գտնվող «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում երեխայի դի կա։

Ժամանել են ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ մահացածը նույն մանկատան սան 13-ամյա Ս․ Ե․-ն է։

 

Լրահոս

Դիտել ավելին