Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է ապօրինի ծառահատում իրականացնող անձը

17 Մարտ, 2025 16:10
Հայտնաբերվել է ապօրինի ծառահատում իրականացնող անձը

Մարտի 13-ին Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նավուր գյուղի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ ապօրինի ծառահատում է կատարել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մարտի 14-ին հանդամասերից մեկում գտնվող մի կացարանի բակում հայտնաբերվել է երիտասարդի անվամբ հաշվառված «ԳԱԶ-66» բեռնատարը՝ փայտանյութով բարձված։

Ստուգմամբ պարզվել է, որ մեքենայում կա հաճարենու 7 խորանարդ մետր փայտանյութ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին:

 

Լրահոս

Դիտել ավելին