Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, արտգործնախարար Արարատ Միրզոյանին ուշադիր ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները:
Գենսերը դիմել է Փաշինյանին ու Միրզոյանին` նշելով, որ Վաշինգտոնն ընդգծել է նաև հայ գերիների ազատ արձակումը: