Կարևոր իրադարձություններ

Խաղաղության շահառու Ադրբեջանն այդքան էլ միտված և ոգևորված չէ հնարավոր խաղաղությամբ. Կարեն Հովհաննիսյան

17 Մարտ, 2025 11:50
Հեղինակ՝ Կարեն Հովհաննիսյան
Խաղաղության շահառու Ադրբեջանն այդքան էլ միտված և ոգևորված չէ հնարավոր խաղաղությամբ. Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեր տարածաշրջանը գերլարված է։ Ակնհայտ է, որ խաղաղության և պատերազմի միջև ընտրություն է կատարվում, որտեղ խաղաղության շահառու Ադրբեջանն այդքան էլ միտված և ոգևորված չէ հնարավոր խաղաղությամբ։ Ամեն ինչ անում է, որպեսզի հասնի նրան, ինչի անունը դրել է միջանցք։

Իսկ այդ ամեն ինչի մեջ է մտնում առաջին հերթին հենց պատերազմը, ոչ թե խաղաղությունը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը միայնակ չի գործում, մեկ ազգ երկու պետություն կարգախոսով առաջնորդվող Թուրքիան կարծում է, որ խաղաղության հասնելու համար բանակցային կողմը ինքն է, ոչ թե Ադրբեջնը։

Այսինքն փորձում է արդեն խաղի մեջ մտնել, որպեսզի չեզոքացնի հնարավոր ճնշումները Ադրբեջանի վրա։

Ամեն դեպքում, փորձը ցույց է տալիս, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան ցանկացած գործընթաց գլխիվայր կարող են շուռ տալ իրենց օկուպանտ ռազմական քաղաքականությամբ՝ մեղքը գցելով այլոց վրա․․․»:

 

Լրահոս

Դիտել ավելին