Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հյատարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ.
«Պատրաստ եմ առաջիկա 3-4 ամիսների ընթացքում նոր ընտրությունների, եթե դա պահանջի ընդդիմությունը, բայց կարծում եմ, որ այդ ընտրություններն ինձ ավելի համոզիչ հաղթանակ կտան»,-նշել նա։
Հիշեցնենք, որ Բելգրադում շարունակվում է Սերբիայի նախագահ Վուչիչի հրաժարականի պահանջով բազմահազարանոց հանրահավաքը։
Ցույցերի ընթացքում տուժել է 56 մարդ, 22-ը ձերբակալվել է ոստիկանների վրա հարձակումների և գույքը վնասելու համար։