Կարևոր իրադարձություններ

Լավրովը և Ռուբիոն քննարկել են երկկողմ հարաբերությունների վերականգնման հետագա քայլերը

16 Մարտ, 2025 10:26
 Լավրովը և Ռուբիոն քննարկել են երկկողմ հարաբերությունների վերականգնման հետագա քայլերը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Լավրովը և Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների վերականգնման հետագա քայլերը, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Ռուբիոն հայտնել է նաև Եմենում հութիների դեմ ԱՄՆ գործողության մասին, որը սկսվել է երեկ երեկոյան։

Նրա խոսքով՝ Կարմիր ծովում ամերիկյան ռազմական և առևտրային նավերի վրա հութիների շարունակվող հարձակումները չեն հանդուրժվի:



 

Լրահոս

Դիտել ավելին