Կարևոր իրադարձություններ

Սյունիքի և Լոռու մի շարք թաղամասերում գազ չի լինի

16 Մարտ, 2025 00:30
Սյունիքի և Լոռու մի շարք թաղամասերում գազ չի լինի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 19-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արփիկ, Կավարտ, Բարաբաթում թաղամասերի, Լեռնագործների փողոցի, Հ.Ավետիսյան փողոցի թիվ 1, 1ա բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 20-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բազում, Խնձորուտ, Ներսիսյան, Հուշարձան թաղամասերի, Լագեր թաղամասի Զ.Անդրանիկի փողոցի թիվ 56, 58, 60 զույգ հասցեների, 73-ից 101/1 կենտ հասցեների, Դիմաց թաղամասի (բացառությամբ Մուսայելյան, Կնունյանց, Իս.Օրու և Աղայան փողոցների սկզբնամասի, Հ.Էմինի, Մռավյան, Կոմիտասի, Չեռնիշևսկու, Մանուշյան փողոցների) գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին