Մարտի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարզի դպրոցներից մեկում ծեծի ենթարկվելու հետևանքով «Աջ ստորին վերջույթի և որովայնի առաջնային պատի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ «Գավառ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխան Գեղարքունիքի մարզի բնակիչ 8-ամյա Վ․ Ս․-ն է:
Երեխայի հայրը հայտնել է, որ նույն օրը ժամը 08։50-ի սահմաններում դպրոցի դասասենյակում վիճաբանության ժամանակ Գեղարքունիքի մարզի բնակիչ 8-ամյա Ա․ Ն․-ն մի քանի անգամ ոտքով հարվածել է իր որդուն և պատճառել մարմնական վնասվածք: