Կարևոր իրադարձություններ

Կալանավորված անձանց և դատապարտյալներին ծանրոցները կհանձնվեն համացանցի միջոցով

22 Հոկտեմբեր, 2015 11:10
Կալանավորված անձանց և դատապարտյալներին ծանրոցները կհանձնվեն համացանցի միջոցով

ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած նախագիծը: Այժմ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալներին ուղարկվող ծանրոցները, հանձնուքները և փաթեթները հիմնականում ընդունվում են քաղաքացիների կողմից քրեակատարողական հիմնարկներ բերելու միջոցով, ինչն ավելորդ  դժվարություններ է առաջացնում քաղաքացիների համար։

Գործող օրենսդրությամբ կալանավորված անձին կամ դատապարտյալին հանձնվող ծանրոցները, հանձնուքները և փաթեթներն ուղարկվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի մերձավոր ազգականների կողմից, իսկ այլ անձանց կողմից ուղարկվելու դեպքում ընդունվում են միայն կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր համաձայնության դեպքում։

Դատապարտյալներին և կալանավորված անձանց ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ հանձնելու արդյունավետ միջոց է համացանցի միջոցով պատվերներ կատարելը: Այսպես օրինակ՝  Ռուսաստանի Դաշնությունում 2009 թվականից գործում է համացանցի միջոցով դատապարտյալներին և կալանավորված անձանց համար ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ ուղարկելու փորձը, որը արդյունավետ կիրառվում է մինչ այսօր:

Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է համացանցի միջոցով կալանավորված անձանց և դատապարտյալներին ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ փոխանցելու հնարավորությունը, որի արդյունքում կվերանա դրանք փոխանցելու նպատակով քրեակատարողական հիմնարկներ այցելելու անհրաժեշտությունը, կնվազեն քրեակատարողական հիմնարկներում հանձնուքներ հանձնելու համար գոյացող հերթերը, կվերանա ուղարկվող ապրանքները զննելու անհրաժեշտությունը, ինչպես նաև  կնվազի արգելված իրերի և  առարկաների փոխանցման վտանգը։

 

Լրահոս

Դիտել ավելին