Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եթե ՀԱՄԱՍ-ը մինչև շաբաթ կեսօր բոլոր պատանդներին չազատի, Իսրայելը Գազայում կվերսկսի ինտենսիվ մարտերը:
Ինչպես տեղեկացնում է Times of Israel-ը, նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը նախօրեին «խախտել է պայմանավորվածությունը»՝ հայտարարելով «պատանդներին չազատելու վերաբերյալ» իր որոշման մասին։
«Եթե ՀԱՄԱՍ-ը չվերադարձնի մեր պատանդներին մինչև շաբաթ կեսօր, հրադադարը կավարտվի, և Իսրայելի պաշտպանության բանակն ինտենսիվ մարտերի կվերադառնա, մինչև ՀԱՄԱՍ-ը վերջնականապես ջախջախվի»,-սպառնացել է Նեթանյահուն: