Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջունել է արհեստական ինտելեկտի (AI) օգտագործման հարթակ ստեղծելու առաջարկը՝ ի շահ հասարակության, որը քննարկվում է արհեստական ինտելեկտին նվիրված միջազգային համաժողովում։
Համաժողովը տեղի է ունենում Փարիզում, որը նախագահում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։
«Հուսով եմ, որ այս հանդիպումը կնպաստի հանրային արհեստական ինտելեկտի հարթակի ստեղծմանը, որպեսզի յուրաքանչյուր երկիր կարողանա օգտագործել արհեստական ինտելեկտը որպես մի կողմից զարգացման և աղքատության հաղթահարման գործիք, մյուս կողմից՝ տեղական մշակույթների և լեզուների պաշտպանության միջոց»,- նշել է Հռոմի պապը։