Կարևոր իրադարձություններ

Մթերվել է 209 հազար տոննա խաղող

22 Հոկտեմբեր, 2015 10:42
Մթերվել է 209 հազար տոննա խաղող

Հայաստանի Հանրապետությունում, օպերատիվ տվյալներով, 2015 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ արտադրվել է շուրջ 301 հազար տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 261 հազար տոննայի դիմաց։ Հոկտեմբերի 22-ի դրությամբ մթերվել է 209 հազար տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 184 հազար տոննայի դիմաց։ Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է 8 հազար տոննա խաղող, նախորդ տարվա նույն ժամամանակահատվածի 5200 տոննայի դիմաց։ Խաղողի բերքահավաքի, ինչպես նաև մթերման և արտահանման աշխատանքներն ընթացքի մեջ են:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Լրահոս

Դիտել ավելին