Կարևոր իրադարձություններ

Սիրիան խզել է Ռուսաստանի հետ «Տարտուս» նավահանգստի հետ կապված պայմանագիրը

22 Հունվար, 2025 11:16
Սիրիան խզել է Ռուսաստանի հետ «Տարտուս» նավահանգստի հետ կապված պայմանագիրը

Սիրիայի իշխանությունները խզել են ռուսական ընկերության հետ «Տարտուս» ծովային նավահանգիստը կառավարելու մասին պայմանագիրը, որը կնքվել էր 2019թ.: Այս մասին, kommersant.ru-ի փոխանցմամբ, Al Watan թերթին տված հարցազրույցում հայտարարել է Տարտուս նահանգի մաքսային վարչության տնօրեն Ռիադ Ջուդին։

«Չեղարկվել է ռուսական ընկերության հետ «Տարտուս» նավահանգստում ներդրումների մասին պայմանագիրը։ Նավահանգստի գործունեությունից ստացված ամբողջ եկամուտը կօգտագործվի սիրիական պետության շահերից ելնելով»,- ասել է Ջուդին։

Ռուսական «Ստրոյտրանսգազ» ընկերության հետ ներդրումային պայմանագիրը կնքվել է 2019 թվականին՝ 49 տարի ժամկետով։ Ըստ Սիրիայի տրանսպորտի նախկին նախարար Ալի Համուդի՝ փաստաթուղթը նախատեսում էր ռուսական կողմից ավելի քան 500 մլն դոլարով նավահանգստի կառավարում և ներդրումներ դրա արդիականացման համար։

«Տարտուս»-ը Սիրիայի երկրորդ ամենամեծ նավահանգիստն է, որտեղ ռուսական նավատորմի նյութատեխնիկական ապահովման կետ կա: Դեկտեմբերի 12-ին փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ Ռուսաստանը ակնկալում է Սիրիայում իր ռազմակայանները պահպանել նոր իշխանությունների գալուց հետո։

 

Լրահոս

Դիտել ավելին