Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմաբկցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձավ Ալեքսանդր Սիրունյանի կողմից ԲԴԽ անդամի պաշտոնի թեկնածությունից հրաժարվելուն։
«Ալեքսանդր Սիրունյանը հայտարարել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկումներին, նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մեջ որոշակի դիտարկումներ կան, ինքն այս պահին իր թեկնածությունը հետ է քաշում, որպեսզի իրավիճակը պարզաբանվի»,- ասել է նա։