Կարևոր իրադարձություններ

Գործընթացները, որ առաջնորդում է Կառավարությունը՝ անցումն է դեպի պետականատեր ժողովրդի գործելակարգ. Փաշինյան

22 Հունվար, 2025 10:10
Գործընթացները, որ առաջնորդում է Կառավարությունը՝ անցումն է դեպի պետականատեր ժողովրդի գործելակարգ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գործընթացները, որ առաջնորդում է Կառավարությունը՝ անցումն է պետականազուրկ ազգի ռելիկտային գործելակարգից դեպի պետականատեր ժողովրդի գործելակարգ:

Հ.Գ. Ռելիկտային թարգմանվում է մնացորդային, մնացուկային, ինչը պատեհ չհամարեցի օգտագործել բուն տեքստում: 

Մնացուկայինը մեր այն գործելակարգն է, որ ձեւավորվել է 15-րդ դարից հետո մեր պետականազրկության շրջանում, երբ եղել ենք մի քանի կայսրությունների հպատակի դերում:

Կարեւոր է ընդգծել, որ Կառավարությունը եւ քաղաքական մեծամասնությունը նույնպես այս նույն անցման ցավոտ գործընթացն են ապրում:

Հաճախ Կառավարության, քաղաքական մեծամասնության գործելակերպը բխել է վերը նշված տրամաբանությունից եւ հիմա այդ ռելիկտային գործելակերպից պետք է վերջնական անցում կատարենք պետության հարատեւության այսօրեական եւ ապագայամետ գործելակարգին»:

 

Լրահոս

Դիտել ավելին