Կարևոր իրադարձություններ

Կրթաթոշակի հնարավորություն՝ Չինաստանի համալսարաններում ուսանելու համար

22 Հունվար, 2025 10:15
Կրթաթոշակի հնարավորություն՝ Չինաստանի համալսարաններում ուսանելու համար

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա «Չինական մեծ պարիսպ» կրթաթոշակների տրամադրման մասին` ՉԺՀ համալսարաններում ուսանելու և գիտահետազոտական աշխատանք կատարելու համար: 

Տարբեր ոլորտներում տրամադրվող կրթաթոշակները նախատեսված են ուսանողների և հետազոտողների համար, որոնք ցանկանում են մեկամյա բուհական կամ հետբուհական կրթություն ստանալ ՉԺՀ համալսարաններում: Դասընթացների հիմնական լեզուներն են անգլերենը կամ չինարենը։ 

Կրթաթոշակի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից:

Հնարավոր թեկնածուների փաստաթղթերի ամբողջական փաթեթները մինչև փետրվարի 6-ն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն: Ոչ ամբողջական և կրթաթոշակի չափանիշներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու: 

Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը երկու թեկնածու. հայտերը կարող են ներկայացվել միայն ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի երաշխավորությամբ:

Թեկնածուներից մեկը պետք է լինի կին։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին