ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության հեռարձակումը դիտել է 24,6 միլիոն հեռուստադիտող:
Այս մասին հայտնում է Nielsen վերլուծական ընկերության մամուլի ծառայությունը։
Ավելի քան 24 միլիոն մարդ ՀՀ ժամանակով ժամը 19:30-ից մինչև 04:00-ն հետևել է արարողությանը: Այն ուղիղ եթերով հեռարձակվել է 15 հեռուստաալիքով։
Վերլուծաբաններն արձանագրել են հանդիսատեսի ուշադրության գագաթնակետը հեռարձակման սկզբում. ՀՀ ժամանակով 21:15-ին երդմնակալությանը հետևել է 34,4 միլիոն հեռուստադիտող:
Միջոցառումը մեծ հետաքրքրություն է առաջացրել 35-54 տարեկան ամերիկացիների շրջանում:
2017 թվականին մոտ 31 միլիոն մարդ է հետևել Թրամփի նախագահի պաշտոնում երդմնակալությանը։
2021 թվականին դեմոկրատ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը դիտել է 33,8 միլիոն հեռուստադիտող։