Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիան Ասադի ձերբակալության օրդեր է արձակել

22 Հունվար, 2025 10:40
Ֆրանսիան Ասադի ձերբակալության օրդեր է արձակել

Ֆրանսիայում հետաքննող դատավորները կրկին ձերբակալության օրդեր են արձակել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի նկատմամբ՝ 2017 թվականին Արաբական Հանրապետությունում քաղաքացիական օբյեկտների ռմբակոծմանը ենթադրյալ մեղսակցության համար:

Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնում է Agence France-Presse-ը։

Օրդերը տրվել է Ֆրանսիայի Ազգային հակաահաբեկչական դատախազությանպահանջով, որը հետաքննում էր ֆրանսասիրիական ծագում ունեցող 59-ամյա Սալահ Աբու Նաբուի մահը։ 

Դատախազության խոսքով՝ տղամարդը զոհվել է 2017 թվականին սիրիական բանակի ուղղաթիռներից Դարաա նահանգում գտնվող իր տան գնդակոծման հետևանքով։ Դատախազությունը նոր օրդեր տրամադրելու պահանջը պատճառաբանել է նրանով, որ Ասադն այլևս նախագահ չէ և հետևաբար չի օգտվում դատական ​​գործընթացներից պետական ​​անձեռնմխելիությունից:

Սա Սիրիայի նախկին առաջնորդի նկատմամբ ձերբակալության երկրորդ օրդերն է, որը տրվում է Ֆրանսիայում։ Նախորդը տրվել էր Սիրիայի զորքերի կողմից քիմիական զենքի ենթադրյալ օգտագործման հարցում Ասադի հասցեին մեղադրանքների կապակցությամբ։ Ինչպես հայտնում է AFP-ն, ֆրանսիական արդարադատությունը սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության ընդհանուր 14 օրդեր է տվել։

 

Լրահոս

Դիտել ավելին