Կարևոր իրադարձություններ

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Mitsubishi Pajero -ն, BYD-ը և 2 BMW. կա վիրավոր. (լուսանկարներ)

22 Հոկտեմբեր, 2015 10:15
Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Mitsubishi Pajero -ն, BYD-ը և 2 BMW. կա վիրավոր. (լուսանկարներ)

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 22-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի և Գրիբայեդով փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Տիգրան Դանիելյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 92 SS 002 համարանիշի, 25-ամյա Լևոն Սարգսյանի վարած BMW մակնիշի 29 LO 646 համարանիշի, 40-ամյա Հովհաննես Հարությունյանի վարած BYD մակնիշի 534 OM 61 համարանիշի և 33-ամյա Հովհաննես Սողոմոնյանի վարած BMW մակնիշի 34 AO 823 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանով BMW մակնիշի 29 LO 646 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Լ. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին