Խորվաթիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի է ունեցել կիրակի, հաղթել է երկրի գործող ղեկավար Զորան Միլանովիչը։
Նախնական պաշտոնական տվյալներով՝ նրա օգտին քվեարկել է ընտրողների 78 տոկոսը, իսկ մրցակցի՝ գիտության, կրթության եւ սպորտի նախկին նախարար Դրագան Պրիմորացու օգտին՝ 22 տոկոսը։
«Սա իմ հանդեպ վստահության և վերջին 5 տարիներին աշխատանքիս հանդեպ գնահատականն է», - հայտարարել է Զորան Միլանովիչը, գրել են ԶԼՄ-ները։
Երկրորդ փուլում Միլանովիչի արևմտամետ մրցակից, կրթության նախկին նախարար Դրագան Պրիմորացը, ով գործող նախագահին համարում էր սպառնալիք Խորվաթիայի համար, ընդունել է իր պարտությունը։