Կարևոր իրադարձություններ

Սուրբ Ծննդյան տոնական պատարագից հետո՝ հայ ազգային երգ ու պար

07 Հունվար, 2025 00:23
Սուրբ Ծննդյան տոնական պատարագից հետո՝ հայ ազգային երգ ու պար

Գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ ամեն տարի հունվարի 6-ին երիտասարդները հավաքվում են Երևանի Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների հարակից տարածքում: 2025 թվականը բացառություն չէր: Սուրբ Ծննդյան տոնական Պատարագից հետո տեղի ունեցավ տոնախմբություն: Ներկաներին համախմբել էր հայ ազգային երգն ու պարը։ Այս մասին գրում է qahana.am-ը։ 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ՝ միջոցառումն իրականացվում է հայ ավանդական արժեքների հանդեպ նախանձախնդիր երիտասարդների ջանքերով։ 
 
Միջոցառման սկզբում Տեր Վարազդատ քահանա Նաջարյանը ներկաներին փոխանցեց Նավասարդ Սրբազանի օրհնությունը: Հոգևորականն իր խոսքում նշեց՝ անհրաժեշտ է, որ կարողանանք ատելության ու թշնամանքի փոխարեն՝ միմյանց փոխանցել, մեր շուրջը սփռել սեր ու ջերմություն, չլինենք անտարբեր մեկս մյուսի նկատմամբ: 
 
Ազգային տոնի մասնակից եկեղեցու համայնքը, երիտասարդները երգեցին, պարեցին ու ազգային պարերը սովորեցրին մասնակիցներին:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին