Կարևոր իրադարձություններ

Հայկական դրամը կտրուկ արժևորվել է դոլարի նկատմամբ. «Հայկական ժամանակ»

22 Հոկտեմբեր, 2015 09:22
Հայկական դրամը կտրուկ արժևորվել է դոլարի նկատմամբ. «Հայկական ժամանակ»

Երեկ թե բանկերում, և թե փոխանակման կետերում հայկական դրամը կտրուկ արժևորվել է դոլարի նկատմամբ։ Մեկ դոլարի գնման գինը փոխանակման կետերում հասել է 468 դրամի, ինչը ամենացածր ցուցանիշն է այս տարվա ընթացքում։


Ընդամենը երկու օր առաջ դոլարը 4-5 դրամով ավելի թանկ էր։ Բոլոր այն գործոնները, որոնք ազդում են դրամի փոխարժեքի վրա, պետք է նպաստեին դրամի արժեզրկմանը։ Մասնավորապես՝ արտահանումը նվազել է, տրանսֆերտները նվազել են, ռուսական ռուբլին սկսել է կրկին աոժեզրկվել և այլն։ Բայց ամենաուշազրավն այն է, որ չնայած դրամի արժեվորմանը, ԿԲ-ն շուկայից էժան գնով դոլար չի գնել և այդպիսով չի կանխել դրամի կտրուկ արժեվորումը։ Եթե դրամը այդքանով արժեզրկվեր, ԿԲ-ն չէր հապաղի և մի քանի տասնյակ միլիոն դոլար կլցներ շուկա։ Սա վկայում է, որ ԿԲ-ն խաղում է հօգուտ դրամի արժեվորման և ոչ թե կայունության:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին