Կարևոր իրադարձություններ

Սուրիկ Խաչատրյանը համայնքի ղեկավարներին հայտարարել է, որ իրենք պետք է այո-ի բարձր ցուցանիշ ներկայացնեն Սերժ Սարգսյանին. «Ժողովուրդ»

22 Հոկտեմբեր, 2015 08:52
Սուրիկ Խաչատրյանը համայնքի ղեկավարներին հայտարարել է, որ իրենք պետք է այո-ի բարձր ցուցանիշ ներկայացնեն Սերժ Սարգսյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն օրերս իր մոտ է հավաքել մարզի համայնքի ղեկավարներին ու հայտարարել, որ իրենք պետք է այո-ի բարձր ցուցանիշ ներկայացնեն Սերժ Սարգսյանին: Նա նաեւ ասել է, որ ցուցանիշներն այնպիսին պետք է լինեն, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին ղեկավար Մաքսիմ Հակոբյանի «բացակայությունը» չզգացվի մարզում:

Բանն այն է, որ Մաքսիմ Հակոբյանի թիմակիցներն արդեն իսկ մասնավոր զրույցներում ասել են, որ իրենք հանրաքվեի հետ կապված որեւէ գործընթացի չեն խառնվելու:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Սուրիկ Խաչատրյանից պարզել տարածված լուրերի իսկությունը: «Դեռ նման բան չեմ ասել, բայց ասելու եմ: Մաքսիմ Հակոբյանի հետ կապված ես որեւէ խնդիր չունեմ, բայց ես ինքս իմ խնդիրն ունեմ ու պետք է անեմ»,-վստահեցրեց Սյունիքի մարզպետը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին