Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները կհանդիպեն Սիրիայի հարցով

06 Դեկտեմբեր, 2024 19:13
Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները կհանդիպեն Սիրիայի հարցով

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափի մասնակից երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի արտգործնախարարները դեկտեմբերի 7-ին հանդիպում կանցկացնեն Կատարում։

Հանդիպումը նախատեսված է Դոհայի 22-րդ համաժողովի շրջանակում:

Ավելի վաղ Սիրիայի հարցով բանակցությունների շրջանակում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մեկնել էր Բաղդադ, հանդիպել Իրաքի արտգործնախարարի հետ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին