Կարևոր իրադարձություններ

Գրոսսին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերը

29 Նոյեմբեր, 2024 00:16
Գրոսսին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերը

Վիեննայում ընթացող «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովի շրջանակներում նոյեմբերի 27-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԱԷՄԳ տեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում Առողջապահության նախարարության հետ իրականացվող ընթացիկ և ապագա ծրագրերին։

Նախարար Ավանեսյանը գոհունակությամբ է արձանագրել ԱԷՄԳ հետ տարիների վերընթաց համագործակցությունը ուռուցքաբանության ոլորտում ՀՀ կարողությունների մեծացման ուղղությամբ և շնորհակալություն հայտնել գործակալության կողմից Ուռուցքաբանության ազգային կենտրոնին տարիներ շարունակ տրամադրված աջակցության համար, որը թույլ է տվել մի շարք բարդ ծառայություններ հասանելի դարձնել քաղցկեղ ունեցող պացիենտների համար:

Նախարարը ներկայացրել է վերջին շրջանում ուռուցքաբանության ոլորտում պետության և մասնավոր հատվածի կողմից կատարված ներդրումները, աշխատանքները։ Գլխավոր տնօրեն Գրոսսին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ուշադրությունը և առողջապահության ջանքերը վերոնշյալ ոլորտում ՀՀ կարողությունների զարգացման ուղղությամբ և վերահաստատել ԱԷՄԳ պատրաստակամությունը շարունակելու աջակցությունն ու ընդլայնել փոխգործակցությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին