Կարևոր իրադարձություններ

Այսօր ավարտվում է Եվրոպայից Ռուսաստան ճանապարհը. իշխանությունը պատերազմ է հայտարարել իր ժողովրդին. Զուրաբիշվիլի

28 Նոյեմբեր, 2024 23:53
Այսօր ավարտվում է Եվրոպայից Ռուսաստան ճանապարհը. իշխանությունը պատերազմ է հայտարարել իր ժողովրդին. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել իր ժողովրդին:

«Այսօր ավարտվում է Եվրոպայից դեպի Ռուսաստան ճանապարհը։ Այսօր այս ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ հայտարարեց իր ժողովրդին, նրա անցյալին ու ապագային։ Այս ճանապարհին չկա Վրաստանի պետական ​​ինքնիշխանություն, անկախությունը և այլ ապագա, բացի Ռուսաստանից։

Այսօր ես միակ օրինական ինստիտուտն եմ այս երկրում, այս երկրի միակ օրինական ներկայացուցիչը, միակը, ով իրավունք ունի աշխարհի հետ խոսելու մեր հասարակության անունից։ Ես կանեմ դա և մինչև վերջ այստեղ կլինեմ։ Սա դիմադրության շարժում է, և ես մինչև վերջ նախագահ եմ լինելու»,- ասել է Զուրաբիշվիլին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին