Կարևոր իրադարձություններ

Հերթական գումարն է հատկացվել ավտոմոբիլային ճանապարհների նորոգման նպատակով

15 Նոյեմբեր, 2024 17:25
Հերթական գումարն է հատկացվել ավտոմոբիլային ճանապարհների նորոգման նպատակով

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել  միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի որոշ հատվածներ նորոգման աշխատանքների շարունակականությունը: 

Որոշմամբ նախատեսվում է ՏԿԵ նախարարությանը հատկացնել 1 մլրդ 260 մլն դրամ՝ 24,3 կմ ընդհանուր երկարությամբ հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգման և 0.64 կմ մետաղական արգելափակոցի տեղադրման աշխատանքների իրականացման համար։ Գումարը կուղղվի՝ Բայանդուրից դեպի Գյումրի տանող ճանապարհի 9. 923 կմ, Վանաձոր- Ալավերդի ավտոճանապարհից դեպի Դսեղ տանող ճանապարհի 7.54 կմ, Արզականից դեպի Աղվերան տանող ճանապարհի 6.8 կմ հատվածների միջին նորոգման, Երևան-Սևան ավտոճանապարհի Պտղնիի  հատվածում 0.64 կմ երկարությամբ մետաղական արգելափակոցի տեղադրման, Արծվաբերդից դեպի Չինարի տանող ճանապարհի միջին նորոգման համար: 

Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, այս տարի 500 կմ ճանապարհների հիմնանորոգման, նորոգման ծրագրերի մեջ ընդգրկվել է  14 ճանապարհ և ուսումնասիրության արդյունքում որոշվել է, որ այդ ճանապարհահատվածներում կիրականացվեն միջին նորոգման աշխատանքներ. «Ընդհանուր շուրջ 123 կիլոմետր է: Արդեն որոշ որոշումներում մենք գումար տվել ենք, և հիմա հերթական որոշումն է՝ միջին նորոգման մի քանի ճանապարհահատվածների համար գումար տալու»: 

 

Լրահոս

Դիտել ավելին