Կարևոր իրադարձություններ

Կապահովվի հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողության արդյունավետությունը

15 Նոյեմբեր, 2024 16:33
Կապահովվի հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողության արդյունավետությունը

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակը անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ թեմատիկ ուսումնասիրություն իրականացնելու եղանակով հարկային հսկողության գործընթացի կարգավորումն է: Ըստ այդմ՝ կներդրվի անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց  նկատմամբ թեմատիկ ուսումնասիրություն իրականացնելու եղանակով հարկային հսկողական գործիքակազմ, ինչի պարագայում հնարավոր կլինի իրականացնել անհրաժեշտ և լիարժեք հսկողություն անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ և վերջիններիս կողմից հարկվող գործարքներ իրականացնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով առաջադրել հարկային պարտավորություններ: Այսինքն` կապահովվի հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողության արդյունավետությունը, միաժամանակ, կբարձրանա հարկային կարգապահության մակարդակը: 

Գործադիրը հավանություն է տվել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել պատշաճ վերահսկողություն՝ անձի ֆունկցիոնալության գնահատման, ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված իրավասու մարմինների, կազմակերպությունների, հանձնաժողովների և ֆիզիկական անձանց կողմից իրականացվող գործառույթների (լիազորությունների) նկատմամբ: Նախագծով սահմանվում է, որ վերահսկողությունը իրականացվելու է դիտարկման միջոցով, որը տեսչական մարմնի կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումների կանխարգելման և բացահայտման նպատակով իրականացվող գործողությունների ամբողջություն է: 

Կառավարության հավանությանն է արժանացել «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել ՀՀ Արտաքին հետախուզության ծառայության բնականոն գործունեությունը իր լիազորությունների իրականացման կապակցությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու, անձանց նման տեղեկություններին առնչվելուն թույլտվություն տալու, ստուգողական միջոցառումներ իրականացնելու և այլ հարցերում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին