Կարևոր իրադարձություններ

Տեղի կունենա «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը

14 Նոյեմբեր, 2024 14:24
Տեղի կունենա «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-19:00-ը, «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի կունենա «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական թանգարանի, Տերյան մշակութային կենտրոնի, «Մեգերյան կարպետ» մշակութային համալիր հետ համագործակցությամբ:

Միջոցառման շրջանակում կկազմակերպվի հայ և վրացի արհեստագործ վարպետների արհեստի և ուտեստի 1-օրյա համատեղ ցուցադրություն: Կներկայացվեն խեցեղենի, գործվածքի, ասեղնագործության և ձեռարվեստի այլ ուղղությունների նմուշներ, ինչպես նաև հայկական և վրացական ուտեստներ:

Ծրագիրը նպատակ ունի ապահովել միջմշակութային համագործակցություն, ստեղծել նոր հարթակ՝ փորձառությունների փոխանակման, ավանդույթների պահպանության և շուկայական նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին